Ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, տիկին Բադալյան․ Ռուբինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Բոլորը

Ազգային ժողովի նիստում քննարկում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե մարդը կարող է 100 հազար դրամ ստանալ, բայց տանը Սարյանի կտավ ունենալ, նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն արձագանքեց․ «Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ տանը կտավ ունեն»։ Արսենյանը հայտարարեց, որ պատին կախված նկարը երբեմն թանկանում է, երբեմն՝ էժանանում:

Պատգամավորն ընդգծեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը գործիք է, որը պետք է ծառայի որոշակի նպատակների, և հորդորեց այլ հիմնավորումներով առաջնորդվել։

Արսենյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է բայց արդյունավետ չէ։ «Սոցիալական արդարության լավագույն ուծումը ոչ թե հարստության վերաբաշխումն է, այլ հարստություն ստեղծելը, այսինքն՝ ոչ թե հարուստներին աղքատացնելն է, այլ աղքատներին հարստացնելը»,- նշեց պատգամավորը։

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, կարևորելով սոցիալական համերաշխությունը, նշեց, որ այն չպետք է դիտարկել որպես կուլակաթափության հոմանիշ։

Բադալյանը հիմնավոր համարեց Բաբկեն Թունյանի կողմից նախագծի հիմնավորումը՝ թանկարժեք կտավի օրինակը բերելով:

Նիստը նախագահող ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հեգնանքով ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը՝ նշելով, թե նրանք թանկարժեք նկարների վերաբերյալ ասելիք կունենային:

«Տիկին Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք»,- կատակեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։