Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է և կհասնի իր նպատակներին»

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսաստանը կհասնի Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» նպատակներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը պետք է և կհասնի իր նպատակներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։

«Այն, որ տեղի ունեցողի արդյունքը պետք է լինի արդար, երկարաժամկետ խաղաղությունը, մենք կարող ենք համաձայնել դրա հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները, թե Միացյալ Նահանգները կցանկանար «երկարատև խաղաղություն, ոչ թե ձևական զինադադար», և որ Ուկրաինայում իրավիճակը, հավանաբար, կլուծվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների միջոցով։

«Ինչ վերաբերում է ինչ-որ բանակցությունների հեռանկարներին, ապա մենք դրանք այս պահին չենք տեսնում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Մոսկվան այս մասին բազմիցս խոսել է։

Հարցին, թե ի՞նչ պետք է տեղի ունենա բանակցությունների հեռանկարներ ստեղծելու համար, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ «հատուկ ռազմական գործողության նպատակներին պետք է հասնել»։

Տաթև Ֆռանգյան