Ոստիկանության հերթական բացահայտումը. յուրացվել է 9,2 մլն դրամ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետարանի եւ «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջեւ կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ «ԱՆՆԱ-80» ընկերությունը կնքված պայմանագրերով հանձն է առել վերանորոգել մայրաքաղաքի մի քանի վարչական տարածքների 123 բազմաբնակարան շենքերի հարթատանիքները։ Ըստ պայմանագրերի, աշխատանքների ընթացքը եւ որակը, տեխնիկական բնութագրերին եւ նախահաշվարկային փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու պարտականությունը հանձնվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին։ Միաժամանակ՝ անցած տարվա փետրվարի 8-ին Երեւանի քաղաքապետարանը կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ՝ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ վարչական շրջանների կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները պատշաճ չեն կատարել պայմանագրով նախատեսված իրենց, իսկ ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով սահմանված տեխնիկական հսկողությունը իրականացնող ընկերություններն էլ՝ իրենց պարտականությունները։ Ստեղծված հնարավորությունից օգտվելով, «ԱՆՆԱ-80» ընկերության տնօրինությունը, պայմանագրով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են պարտականություններն անբարեխիղճ կատարած վարչական շրջանների աշխատակիցների եւ հսկիչների կողմից։ Արդյունքում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 9,200,000 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով, որն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին։

Քննությունը շարունակվում է։