«Բազմաբնակարան շենքի վրա «բուդկա» են սարքում, որ իրենց զիբիլը լցնեն մեջը․ կրակն ենք ընկել, լուծում գտեք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Համայնքային հողերի վրա ինքնակամ շինություններ կառուցելը վերջացրին, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են սարքում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառանալով Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին կառուցված շինությանը։

Զեկուցվեց, որ կառուցողը սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է շինարարությունը:

«Այսինքն՝ կտուրին սեփականության վկայական ունի՞․․․ Կասեցվել է, բայց էս պահին դրված է: Հիմա 5 անգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցի վրա է: Կարելի՞ է էդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է թե մի քառակուսի մետր բուդկա ավել ունենան, չուլան դնեն երևի ու զիբիլը լցնեն մեջը»,- նշեց Սարգսյանը:

«Ուզում եմ հասկանալ՝ դրանից շենքի մյուս բնակիչների իրավունքները չեն խախտվո՞ւմ»,- հետաքրքրվեց քաղաքապետը՝ դիմելով իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանին։

«Կարող է խախտվում է, բայց այդ քաղաքացիներն իրենց իրավունքի խախտման համար պետք է դիմեն ինքնուրույն: Այսօր փաստաթղթերի փաթեթը կնայենք, մի լուծում կգտնենք: Մենք նաև օրենսդրական նախագիծ ունենք այս հարցի կարգավորման համար, որը դեռ քննարկման փուլում է: Այս պահին կփորձենք ինչ-որ միջանկյալ լուծումով մի բան կազմակերպել»-պատասխանեց իրավաբանական վարչության պետը։

Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարե՛ք, ապամոնտաժե՛ք դա Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ: Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ, տեսնեմ՝ ինչու է այլանդակում քաղաքը: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան․․․ Բազմաբնակարան շենքի վրա «բուդկա» են սարքում․ չի կարելի էդքան չսիրել մեր քաղաքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։