Հրապարակի շենքերը վերականգնող բանվորին ասելու են`«կաֆելի կլեյով» անցքերը լցրու ու վերջ. ճարտարապետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

«Այն, ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի է, իսկ ամենավատն այն է, որ դա ոչ թե չարամտության, այլ անտարբերության հետևանք էր, պետության կողմից հուշարձանների պահպանության որևէ տեսլական ու գաղափարախոսություն չունենալու հետևանք: Հուշարձաններին անդառնալի վնաս է հասցվել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ, Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը` անդրադառնալով վերջերս բարձրացած աղմուկին այն բանից հետո, երբ Հանրապետության հրապարակի` հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված թամանյանական շենքերը գայլիկոնով ծակեցին` ամանորյա լույսերը կախելու համար:

Երևանի քաղաքապետարանի այն պարզաբանումը, թե տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով կվերականգնվի, ճարտարապետին չի բավարարում.

«Խնդիրը ստեղծում են, հետո փորձում են դա լուծել: Վստահ եմ, որ այդ անցքը լցնող բանվորը հուշարձանների վերականգնման գծով որակավորում չի ունենալու: Ուղղակի ասելու են` «կաֆելի կլեյով» անցքերը լցրու ու վերջ: Վերականգնման ցանկացած փորձ ուղղակի խաբեություն է: Ի դեպ, մենք հուշարձանի անհաջող վերականգնման օրինակ արդեն ունենք` Հանրապետության Հրապարակի մետրոյի չակերտավոր վերականգնումը»,-ասում է Արսեն Կարապետյանը: Իսկ քաղաքապետարանի այն հայտարարությանը, թե նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնք նշել են աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը, ճարտարապետն այսպես է մեկնաբանում. «Այս թեմայով չեն կարող լինել բանավոր պայմանավորվածություններ: Կենցաղային պայմանավորվածություն է եղել, եթե ոչ` թող ցույց տան լուսատուների ամրացման նախագիծը. վստահ եմ, որ որևէ փաստաթուղթ չկա: ԿԳՄՍ նախարարության չեզոք կեցվածքն էլ ինձ համար նորություն չէ: Մենք միշտ ուշանալու ենք, և դեպքերի տեղի ունենալուց հետո ենք արձագանք տալու»:

Արսեն Կարապետյանն անդրադառնում է նաև վերջերս տեղի ունեցած Ճարտարապետների պալատի նախագահի ընտրություններին. 111 ձայնով ընտրվեց Ալեքսանդր Բադալյանը, թեկնածուներից մեկն էլ Արսեն Կարապետյանն էր.

«Հույս կա, որ կկարողանանք միասին աշխատել և որակական փոփոխություն բերել պատալի աշխատանքներում: Մենք պետք է սովորենք միասին աշխատել, նույնիսկ եթե համագործակցությունը կոմֆորտ չէ: Կուզեի պալատի հաջորդ նախագահը երիտասարդ լիներ իր մտածողությամբ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան