Լավրովը փորձում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել Երևանի վրա․Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոչիիում ռուսական դիվանագիտական ֆիասկոյից հետո այդ երկիրը փորձում է քավության նոխազ գտնել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարությունը այսպես է բացատրում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։
Լավրովը երեկ հայտարարել էր, թե հոկտեմբերի 7-ին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Լավրովի գնահատմամբ՝ դրանից հետո հնչած մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից, անհիմն են։
«Հայկական կողմը երբևիցե կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել է դեռևս 90-ակակններին։ Մենք ընդամենը հղում ենք արել մի արձանագրության, որը ստորագրել ենք 90-ականներին։ Ընդ որում՝ ստորագրել և վավերացրել է նաև Ռուսաստանը»- մանրամասնում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ Պրահայի քառակողմ հայտարարությամբ Ղարաբաղի հարցը չի կարող փակված համարվել։
«Եթե Ռուսաստանը պնդում է, թե այս հայտարարությամբ Արցախի հարցը փակվել է, նշանակում է՝ Ռուսաստանը նաև պնդում է՝ 30 տարի զբաղվել է ինքնախաբեությամբ»,- շեշտում է քաղաքագետը և հավելում՝ Լավրովը փորձում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել Երևանի վրա։
Անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 7-ին նախատեսցված հանդիպմանը, որը ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, Քոչինյանն ասում է՝ առանց Ֆրանսիայի նախագահի մասնակցության հայկական կողմին այդ հանդիպումը պետք չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։