Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական ժառանգության վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Փոլ Ռիչարդ Գալագերի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը շարունակական ջանքեր գործադրել առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված ավտանգային իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի առկա խնդիրները:

Վերահաստատելով խաղաղության օրակարգն առաջ մղելու հայկական կողմի հանձնառությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը արձանագրել է, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ և առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: