Իշխանություն էիք, բա ճանաչեիք Արցախի անկախությունը․ Աղազարյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Հարցնում եք, թե ինչու սխալներից դասեր չենք քաղում․ քաղել ենք՝ սկսած 1994 թվականի սխալից, երբ Հայաստանը որպես կողմ խառնվեց ու կնքեց զինադադարի հայտնի պայմանագիրը:  Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, իր բնորոշմամբ՝ անցյալի ու ներկայի կապող օղակներից մեկը։

«Դա մեծագույն սխալ էր, որովհետև Հայաստանը գործ չուներ Ադրբեջանի հետ, նրա հետ չէր կռվում․ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը»,- նկատեց Աղազարյանը՝ ընդդմիությանը մեղադրելով ադրբեջանական թեզեր շրջանառելու մեջ։

Ըստ Աղազարյանի՝ հենց այդ պատճառով Հայաստանը դարձավ «օկուպանտ»։

«Հիմա մենք այդ սխալից դասեր քաղում ենք ու տարանջատում ենք երկու հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Դասեր քաղել ենք»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Նա դիմեց այսօրվա ընդդիմությանը՝ նշելով, որ այսօր Արցախի անկախություն ճանաչել են պահանջում, բա ինչո՞ւ իրենց իշխանություն եղած ժամանակ չեն ճանաչել։

«Բա ճանաչեիք։ Հիմա էլ համարձակություն ունեցեք, փաստաթուղթ բերեք, թե ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Ես իմ էն ժամանակվա ու էս ժամանակվա գծից չեմ շեղվել։ Երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ, դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի, որովհետև իրեն ճանաչում էի, և ես նույնիսկ ասել եմ, որ Քոչարյանին պետք է օգտագործել որպես բուլդոզեր՝ Տեր-Պետրոսյանի իշխանությանը տապալելու համար։ Տապալեցինք, բայց հետո նա կեղծեց ընտրությունները»,- նշեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։