Խոսում ենք ավելի լայն՝ տարբեր իրավունքների մասին․ հակասությունը ո՞րն է․ Վարդանյանը՝ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ քննարկվում է՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

«Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Անդրանիկ Թևանյանին ուղղած մի քանի հարցադրումերով, ընդհանրացրեց՝ հայտարարության որոշ կետերի հետ չհամաձայնելու ՔՊ-ի դիրքորոշումը։
Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, ապա ինքնորոշման իրավունքի սուբյեկտը ժողովուրդն է, և եթե խոսում ենք ժողովրդի մասին, ապա ժամանակակից միջազգային իրավուքնում խոսքը ժողովրդի իրավունքների մասին է՝ ավելի լայն համատեքստով։

Ուզում եմ հասկանալ՝ հակասությունը ո՞րն է, երբ որ խոսում ենք ավելի լայն համատեքստի մասին, որը ներառում է տարբեր տեսակի իրավունքներ՝ այդ թվում նաև միջազգային համագործակցության իրավունքը և այլն։

Ի պատասխան Անդրանիկ Թևանյանը նշեց․ «Ասում եք ինչո՞ւ եք նեղացնում, մենք չենք նեղացնում, մենք կոնկրետացնում ենք , մենք դեմ չենք իրավունքների և անվտանգության ապահովմանը, բայց տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այն կարևորագույն նախապայմաններից է , որն ապահովելու է անվտանգություն։

Այս մասին, ի դեպ, ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում շեշտել էր՝ օգտագործելով «անջատում հանուն փրկության» ձևակերումը, որից դուք հիմա հրաժարվում եք։

Եվ արձագանքի նպատակն այն է, որ անվտանգության մեր բոլոր կարմիր գծերը պետք է հստակեցվեն և միջազգային հանրությանը նաև մեսիջ պետք է հղվի, թե որոնք են մեր այն կարմիր գծերը որից այն կողմ մենք չենք զիջելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։