Արցախի ինքնորոշման իրավունքի մասով համաձայն չեն, հանել են․ Անդրանիկ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման արդյունքում փոխհամաձայնության չեն եկել։
Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպմանը. հայտարարության տեքստից ջնջել են «Հանրապետություն» ձևակերպումը։

«Մեզ մոտ գրված է` «Պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իսկ իրենք առաջարկում են գրել՝ «Հարձակում ԼՂ հայության վրա»․․․ Այս ձևակերպումը մեզ համար ընդունելի չէ։

Երկրորդ՝ ինքնորոշման իրավունքի իրացման ձևակերպմանը նույնպես ՔՊ–ն կողմ չէ և ջնջել են այդ ձևակերպումը։

Երրորդ՝ հանել էին «Շուշիի հռչակագրի» դատապարտումը, քանի որ դեմ էին դրան։

Չորրորդ՝ ՔՊ-ն հանել է նաև ՀՀ հանձնառությունն ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով․․․»,- նշեց Թևանյանը՝ հավելելով, որ հայկական կողմի զիջողական քաղաքականությունը կարող է բերել Հայաստանի կապիտուլյացիայի։

Մանրամասները՝ տեսանյութում։