ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից NASAMS համակարգերը կարող է տեղափոխել Ուկրաինա

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգները և դաշնակիցների հետ աշխատում է Մերձավոր Արևելքի երկրներիվ NASAMS մի քանի հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինային փոխանցելու ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, հայտարարել է հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող Raytheon Technologies ընկերության գործադիր տնօրեն Գրեգ Հեյսը, գրում է Politico-ն։

Նրա կարծիքով՝ առաջիկա 3-6 ամսվա ընթացքում հնարավոր է Ուկրաինա ուղարկել առաջադեմ զենիթահրթիռային համակարգեր, այնուհետ ԱՄՆ-ն առաջիկա 24 ամիսների ընթացքում դրանք կփոխարինի Մերձավոր Արևելքում նոր NASAMS-ով, ասել է ընկերության ղեկավարը։

«Մերձավոր Արևելքում տեղակայված են NASAMS համակարգեր․ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ և մենք (ԱՄՆ) իրականում աշխատում ենք մերձավորարևելյան մի քանի երկրների հետ, որոնք ներկայումս օգտագործում են NASAMS-ը ,և փորձում են դրանք ուղարկել Ուկրաինա», – ասել է Հեյսը: ՀՕՊ այդ համակարգերը Ուկրաինային փոխանցելու մասին համաձայնագիրը դեռ պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։

Նա չի նշել Մերձավոր Արևելքի երկրների անունները, որոնք կարող են մատակարարել NASAMS-ը, սակայն համաձայն Անվտանգության համագործակցության գործակալության (DSCA), որին մեջբերում է հրատարակությունը, Օմանը և Քաթարը տարածաշրջանում այդ համակարգերի գնորդներն են։
Հիշեցնենք, որ Պենտագոնը և ամերիկյան Raytheon Technologies ընկերությունը 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել Ուկրաինայի համար NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի գնման համար։

Տաթև Ֆռանգյան