ԱՄՆ-ն և Ֆրանսիան կրկին պետք է դառնան «սպառազինության եղբայրներ»․ Էմանուել Մակրոն

Լուրեր

27.02.2026 | 14:57
Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 3-ամյա աղջիկ է
27.02.2026 | 14:52
Փաշինյանին վիրավորելու համար «Այվազովսկի» օգտատիրոջ նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել․ փաստաբան
27.02.2026 | 14:47
Արթուր Վանեցյանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին
27.02.2026 | 14:35
«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
27.02.2026 | 14:20
Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռի ղեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 14:09
Դատավորների միությունը ԲԴԽ-ին կոչ է անում դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
27.02.2026 | 13:58
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում
27.02.2026 | 13:49
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողին
27.02.2026 | 13:40
Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:36
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետաձգվեց
27.02.2026 | 13:31
Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները
27.02.2026 | 13:18
Պաշտպանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:09
Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին
27.02.2026 | 12:58
Ղազախստանում սրճարանում գազի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել
27.02.2026 | 12:46
Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից հետո 60,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո․գրում է VOA-ն։

Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը:

Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»:

«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», – ասել է նախագահը:

Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր:

«Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», – ասել է Մակրոնը։

CNBC-ն-ի փոխանցմամբ՝ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կրկին պետք է դառնան «զենքի եղբայրներ»՝ միավորելու ուժերը՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ռազմական օգնության հարցում։

Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»:

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։

Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից:

Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։