«Վիգեն Սարգսյանը, որը խոսում էր ազգ-բանակից, փախած ա». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ սահման պահող պայմանագրային զինծառայողի աշխատավարձը «նորմալ չէ, անհրաժեշտ է այն բարձրացնել, և ամեն ինչ դրան է գնում»։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին՝ Ալեքսանյանը նշեց․ «Պարո՛ն Մանուկյան, ասում եք՝ թե «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ պայքարող մարդիկ եկել են իշխանության և այլն։

«Ազգ-բանակ»-ն այդ շրջանում ասոցացվում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ինչքան էլ մերժեք, դա իր բերած կոնցեպտն էր։

Եվ հիմա Վիգեն Սարգսյանը, ով խոսում էր «Ազգ – բանակ»-ի մասին, մինչև հիմա փախած ու ծվարած է Բոսթոնում․․․ Խնդիրը հենց այն է, որ ՀՀ պաշտպանության նախարար եղած մարդը հիմա երկրում չէ․․․»։
Ընդդիմադիր պատգամավորները հակադարձեցին Ալեքսանյանին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհատեց՝ թույլ չտալով, որ իրավիճակը լարվի և ընդգծեց․ «Այս պահի խոսակցությունը պետք է ապագային միտված լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։