ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։

Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում: