«Ծանոթ-բարեկամների դեմ պատ է շարվում». Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում առաջխաղացման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմամբ՝ անարդարացի կլինի բոլոր զինծառայողների աշխատավարձերը հավասարաչափ բարձրացնելը։ «Սա սոցիալական ծրագիր չէ, այլ բանակը հզորացնելու, մարտունակությունը բարձրացնելու ծրագիր է»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ ժամանակն է խոսելու բանակի խնդիրների մասին և անդրադարձավ մի շարք խնդիրների։

«Զինծառայողների շրջանում տարածված է վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը, ինչպես նաև այլ զանցանքներ և հանցանքներ,- նշեց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՊՆ-ն այս ամենի դեմ պայքարելու ուղղությամբ։

Սարգսյանը նաև հավելեց, որ հաճախ խոսվում է այն մասին, որ նախկինում ակնհայտ փաստ էր այն, որ բանակում պաշտոնական առաջխաղացումը հնարավոր էր ծանոթ-բարեկամների, «12 ախպերների» հետ ինչ-որ կապեր ունենալու միջոցով։ «Հիմա ևս կան շրջանակներ, որոնք նշում են, որ բանակում բան չի փոխվել և հնարավոր է լավ կապերի շնորհիվ առաջխաղացում ունենալ բանակում»,- նշեց Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես են ընտրվում կադրերը, ինչպես են համալրվում թափուր պաշտոնները բանակում։

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Հիմա 12 եղբայրները այլևս չկան․․․ Այս բարեփոխումների փաթեթներով ծանոթ-բարեկամների դեմ պատ է շարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։