Թուրքիան արևմտյան մի շարք երկրների դեսպանատների զգուշացրել է անվտանգային նոր սպառնալիքների մասին․ Reuters

Լուրեր

27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
Բոլորը

Առնվազն  Արևմտյան երկու  դեսպանատներ նախազգուշացվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անվտանգության նոր սպառնալիքների մասին, իսկ Սերբիան զգուշացրել է իր քաղաքացիներին չմեկնել երկիր՝ Ստամբուլում պայթյունից երկու շաբաթ անց, այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է  Duvar-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում պայթյունի  հետևանքով 6 մարդ էր մահացել, 81-ը՝ վիրավորվել։

Արևմտյան Եվրոպայի երեք դեսպանատներ և մեկ խոշոր միջազգային կազմակերպություն Reuters-ին հայտնել են, որ Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր սպառնալիքների մասին՝ խնդրելով անուններ չասել խնդրի զգայունությունը հաշվի առնելով։ Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել այս նախազգուշացումները։ Սերբիայի ԱԳ նախարար Իվիչա Դաչիչն էլ ասել է, որ երկրի քաղաքացիները պետք է խուսափեն Թուրքիա և հատկապես Անկարա մեկնելուց առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակումների պատճառով:

«Ես ցանկանում եմ զգուշացնել քաղաքացիներին, որ անվտանգային գործակալությունների տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումներ կարող են սպասվել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում և այդ տեղեկատվությունը վերաբերում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարային», – ասել է նա՝ հավելելով, որ վտանգն առկա է նաև Թուրքիայի այլ մասերում։

Էմմա Չոբանյան