Վտանգը միշտ էլ կա. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում ապաստարանների նորոգման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ջերմուկի ուղղությամբ վերջին օրերին լարվածություն չենք ունեցել, կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Կարող է կրակոցներ լինեն, բայց մեր դիրքերի ուղղությամբ կամ այնպիսի իրավիճակ, որ լարվենք՝ չենք ունեցել այդպիսի դեպք։ Ես ամբողջ օրը մարզում եմ, լարված իրավիճակ չենք ունեցել։ Իրենք կարող է վերցնեն՝ օդ կրակեն, բայց այնպիսի լարված իրավիճակ չենք ունեցել Ջերմուկում, ինչը մեզ կստիպի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- նշեց մարզպետը։

Գրիգորյանն ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում ենք, ուստի, այնուամենայնիվ, վտանգ ամեն վայրկյան կարող է լինել։

Մարզպետ հերքեց լուրերն այն մասին, թե ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում` Ջերմուկի հատվածում, թունել կամ ճանապարհ են կառուցում։

«Մենք նման տեղեկություն չունենք։ Թունելի կամ ճանապարհի կառուցման մասին լուրերն անտրամաբանական եմ համարում»,- ասաց Գրիգորյանը՝ լրագրողներին հորդորելով այդ հարցերն ուղղել նրանց, ովքեր նման լուրեր են տարածում, քանի որ իրենք տեղյակ չեն։

Ինչ վերաբերվում է ամրաշինական աշխատանքներին, ապա, ըստ մարզպետի, դրանք հնարավոր են։

Մանրամասները՝ տեսանյութում։