Մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին․ Լին Թրեյսի

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին խոսել է հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը, նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։
«ԱՄՆ-ն արժեքավոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործում։ Հակամարտության հիմքում ընկած են վիճելի տարածքները և այնտեղ ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքները պաշտպանող կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը։
Տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար»,- ասել է Թրեյսին։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Թրեյսին նշել է, որ ՌԴ-ի հետ ներկայիս հարաբերությունները չեն բավարարում Հայաստանին։
«Հայերն ինձ ասում են, որ, քանի որ նրանք չեն ցանկանում վերադառնալ անցյալ՝ կոռումպացված ղեկավարներին, նրանք ցանկանում են գտնել ավելի պայծառ ապագա։ Կրկին անդրադառնալով ՌԴ թեմային, կարծում եմ, որ խնդիրը հետևյալն է , և դա ասում են հենց հայերը, նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին հարաբերությունները և ներկա հարաբերությունները չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում. մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասել է Թրեյսին։

Տաթև Ֆռանգյան