Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու Մարի Հակոբյանի և դստեր Նորա Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում մեծանուն գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը:

Հանրապետության նախագահը նշել է, որ մեծանուն նկարչի հարյուրամյակին նվիրված մշակութային միջոցառումները պետք է իրականացվեն ամենաբարձր պետական հովանավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ:

Մարի և Նորա Հակոբյանները Հանրապետության նախագահի հետ քննարկել են Հակոբ Հակոբյանի գործերի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը, որը կարևոր նշանակություն կունենա գեղանկարչի ստեղծագործությունների պահպանության և հանրային հասանելիության տեսանկյունից:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է նման թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվում են մի շարք տարբերակներ և նկարչի ընտանիքի անմիջական մասնակցությամբ խնդրի վերաբերյալ որոշում կկայացվի:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել և իր ուշադրության կենտրոնում պահել մեծանուն նկարչի հարյուրամյակին և հիշատակին նվիրված ծրագրերի ընթացքը: