ԵՄ-ում առաջարկել են ստեղծել մասնագիտացված տրիբունալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ռուս պաշտոնյաներին

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Անցյալ չորեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջ է քաշել «մասնագիտացված դատարանի» ստեղծման գաղափարը՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին Ուկրաինայի պատերազմի համար պատասխանատվության ենթարկելու համար, գրում է VOA-ն։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է ստեղծել մասնագիտացված տրիբունալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն ռուս պաշտոնյաներին, որոնք ներգրավված են եղել զինված հակամարտության բռնկման մեջ, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

«Շարունակելով աջակցել Միջազգային քրեական դատարանի գործողություններին՝ մենք առաջարկում ենք ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան հետաքննելու և հետապնդելու համար», – ասել է նա:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ողջունել է գաղափարը՝ նշելով. «Ռուսաստանը կվճարի հանցագործությունների և ավերածությունների համար»։ Սակայն այս նախաձեռնությունն արդեն իսկ բախվել է իրավական և քաղաքական լուրջ խոչընդոտների։
Հիմնական խնդիրն այն է, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) իրավասություն չունի Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Մոսկվան այս դատարանին մասնակցելու պայմանագիր չի ստորագրել։ Այսպիսով, այս տրիբունալը կարող է քննել միայն Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կոնկրետ դեպքեր։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,  վարչապետը և արտգործնախարարը անձեռնմխելի են քրեական հետապնդման իմաստով, քանի դեռ պաշտոնավարում են: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանին ուկրաինական պատերազմի համար պատասխանատվության ենթարկելու միակ ճանապարհը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից այդ մասին որոշում ստանալն է, ինչը անհնար է, քանի որ Խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը, վետո կդնի դրա վրա։