Տեղի է ունեցել ՎԶԵԲ աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառումը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառմանը: Այս մասին հայտնում են Մաթևոսյանի գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձևաչափը՝ որպես քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։

Անդրադառնալով 2012 թվականից գործող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի՝ որպես ինստիտուցիոնալ միավորի դերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Խորհուրդը, գործարար համայնքի հետ բաց և կանոնավոր երկխոսություն ապահովելուն զուգահեռ, իր տեխնիկական և խորհրդատվական աջակցությամբ ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված շուրջ երկու տասնյակը գերազանցող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում։

Ընդգծելով մասնավոր հատվածի զարգացումը խոչընդոտող խնդիրներին ուղղված լուծումները համատեղ մշակելու անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը։