Չավուշօղլուն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայում «քրդական ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը»

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, դադարեցնել Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին աջակցելը»։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլուն։

Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից դեռ կոնկրետ քայլեր է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախորդ օրը Բուխարեստում եռակողմ հանդիպում է ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։

«Քննարկել ենք եռակողմ հուշագրի շրջանակներում  ձեռնարկված քայլերը։ Երկու երկրները որոշ քայլեր ձեռնարկել են իրենց պարտավորությունների շրջանակում։ Մենք այդ քայլերը չենք անտեսում։ Սակայն զգալի առաջընթաց դեռ չի գրանցվել, մասնավորապես՝ահաբեկիչների արտահանձնման հարցում»,- ասել է  թուրք նախարարը։ Նա հայտարարել է, որ Շվեդիայի նոր կառավարությունը ավելի անկեղծ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

«Այսօր ՆԱՏՕ-ում աննախադեպ միասնություն է. Այդ միասնությունը պետք է դրսեւորվի նաև ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես, ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին աջակցելը»։  Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ, լինի դա Սիրիայում, թե Իրաքում։

Էմմա Չոբանյան