Հնդկաստանն ու Ֆրանսիան խումբ են ստեղծում Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձն ուսումնասիրելու համար

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հնդկաստանն ու Ֆրանսիան փորձագետների աշխատանքային խումբ են ստեղծելու Ուկրաինայում ռազմական գործողությունները վերլուծելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hindustan Times-ին։

Լրատվականի տվյալներով՝ մասնագետների նպատակն է լինելու «օպերատիվ, ռազմատեխնիկական և քաղաքական դասեր քաղել» շարունակվող ռազմական գործողություններից։ Նշվում է, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն «երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների և ուժային կառույցների ներկայացուցիչներ»։ Սպասվում է, որ այս խմբի ստեղծումն ու այլ հարցեր քննարկվելու են 2023 թ-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի՝ Հնդկաստան այցի ընթացքում։

Նշվում է, որ Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու որոշումն ընդունվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Նյու Դելիի և Փարիզի համագործակցության ակտիվ ընդլայնման ֆոնին։

Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստաին Լեկորնուն նոյեմբերի 28-ին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Ռաջնատ Սինգխի , ԱԳ նախարարի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ,  քննարկվել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Հաղորդվում է, որ կողմերը շատ մոտ են ապագա պատերազմների վարման  համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիական հարթակների համատեղ նախագծման, մշակման և արտադրության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Հնդկաստանն ու Ֆրանսիան մտադիր են խորացնել համագործակցությունը նաև ծովի հատակի և տիեզերքի ուսումնասիրության հարցում։

Էմմա Չոբանյան