Սիրիայում ՌԴ ուժերի հրամանատարը հանդիպել է քրդերի առաջնորդի հետ՝ Թուրքիայի կողմից գործողության սպառնալիքի ֆոնին

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարը հանդիպել է քուրդ հրամանատարի հետ՝ Թուրքիայի հնարավոր ներխուժման ֆոնին։ Այս մասին հայտնել է քրդերի ներկայացուցիչը, գրում է VOA-ն։

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» խոսնակ Սիամանդ Ալին Associated Press-ին հաստատել է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Չայկոն կիրակի օրը հանդիպել է Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ հրամանատար Մազլում Աբդիի հետ՝ հավելելով, որ նա չի տիրապետում զրույցի մանրամասներին:

Չայկոյի այցը երկրի հյուսիս-արևելք տեղի է ունեցել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  ցամաքային ներխուժում սկսելու մտադրության մասին հայտարարությունից մի քանի օր անց։ Էրդողանը Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումներին մեղադրում է նոյեմբերի 3-ին Ստամբուլում պայթյունների մեջ, որոնց հետևանքով վեց մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Սակայն քրդական խմբավորումները հերքում են իրենց կապը պայթյունների հետ։ Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում և Իրաքում ենթադրյալ զինյալների թիրախներին:

Տաթև Ֆռանգյան