էլեկտրաէներգիայի անջատումները կարող են տևել մինչև գարուն․ Կլիչկո

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում էլեկտրաէներգիայի խափանումները, որոնք ՌԴ-ի կողմից ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածների հետևանք են, կարող են տևել մինչև գարուն, նախազգուշացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է RTVI-ը։

«Մենք փորձում ենք հնարավորինս արագ վերականգնել ամեն ինչ, անցնել հստակ գրաֆիկի, որպեսզի անակնկալներ չլինեն, բայց պետք է պատրաստ լինել, որ հոսանքազրկումները կարող են լինել մինչև գարուն»,- ասել է նա RBC-Ukraine-ին տված հարցազրույցում։ Կլիչկոյի խոսքով՝ մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ, դրա համար սարքավորումների մի մասը պատվիրվել է Արևմուտքից։

«Մարդիկ միշտ ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում ցուրտ եղանակին: Հետևաբար՝ էներգետիկ համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն կա»,- հավելել է նա:  Ըստ կլիչկոյի՝ քաղաքը պատրաստվում է տարբեր սցենարների, այդ թվում՝ բնակիչների մասնակի տարհանման։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք տարբեր, այդ թվում՝ վատ սցենարների։ Այս դեպքում մեզանից յուրաքանչյուրն ունի գործողությունների ալգորիթմ, նույնիսկ տարհանման դեպքում։ Չեմ բացառում ամենավատ սցենարը. ամբողջական տարհանում չի լինի՝ գուցե մասնակի, բայց դա տարհանում անվանել չի կարելի։ Սա որոշակի կատեգորիաների մարդկանց ժամանակավոր տեղափոխումն է արվարձաններ, որտեղ կարող են լինել ծառայություններ», – ասել է Կիևի քաղաքապետը:

Տաթև Ֆռանգյան