Գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում քննարկել է էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը և ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով, նոյեմբերի 24-25-ը Փարիզում մասնակցել են միության ամենամյա լիագումար նիստին և միության 70-ամյակին նվիրված միջոցառումներին․ տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

«Լիագումար նիստի օրակարգային հարցերն առնչվել են թվային արժեքների բռնագանձման վերաբերյալ համընդհանուր նոր օրենսգրքի իրազեկմանն ու կիրարկմանը, որոնք ուղենիշային կարող են լինել միության անդամ պետություններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում թվային արժեքների բռնագանձման հնարավորությունները դիտարկելու, համապատասխան օրենսդրական կարգավորումների արդյունքում հարկադիր կատարման ոլորտում այն կիրառելու համար։

Ծառայության պատվիրակությունը մասնակցել է միության անդամ պետություններում էլեկտրոնային արդարադատության, մասնավորապես՝ էլեկտրոնային կատարողական վարույթի ներդրման ճանապարհին հանդիպող մարտահրավերների հաղթահարմանը նվիրված կլոր սեղան-քննարկումներին։

Այցի շրջանակում Սերգեյ Մեղրյանն առանձին հանդիպումներ է ունեցել միության նախագահ Մարկ Շմիցի և գործընկեր այլ կառույցների ղեկավարների հետ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը միության լիիրավ անդամ է 2015 թվականից»,- ասված է հաղորդագրությունում։