Փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան. ՊԵԿ-ը կանխել է

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք  դեպքեր. հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ:

Իսկ «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող յուղանման զանգվածներով լցված 12 հատ էլեկտրոնային սիգարետների մուշտուկներ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում նախապես պատրաստված թաքստոցից՝ 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով  պոլիէթիլենային փաթեթներ՝ սպիտակ գույնի՝ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգվածներով:

Մեկ այլ դեպքով էլ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիքներ՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով:

Դեպքերով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: