Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը սովորաբար իր ելույթների մեծ մասում հանդես է գալիս հայատյաց հայտարարություններով, այսօր ևս սպառնալից տոնայնություններով անդրադարձել է ՀՀ-ի հետ հարաբերություններին։

Բաքվում անցկացվող «Միջին միջանցք աշխարհաքաղաքականություն, անվտանգություն ու տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովի իր ելույթում Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» թեզից ու նշել է, որ հարցը քննարկել է ռուս պաշտոնյաների հետ, գրում են ադրբեջանական քարոզչամիջոցները։

«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքը» ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, թե Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը»,- ասել է Ալիևը։

Ըստ երևույթին՝ Ալիևը ռուս պաշտոնյաներ ասելով նկատի ունի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որի հետ վերջերս էր հանդիպել Բաքվում, նաև ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, որին երեկ էր ընդունել։ Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ օրերս հեռախոսազրույց էր ունեցել։

Հավելենք, որ 2021թ-ի հուլիսին ադրբեջանական AZTV-ի հեռուտաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները համընկնում են և մոտեցումներում տարաձայնություններ չկան։

Թեհրանի հասցեին պարբերաբար մեղադրանքներ հնչեցնող Ալիևը նաև նշել է, թե Իրանը չի խոչընդոտելու  միջանցքին։

«Ինչ վերաբերվում է Իրանին, կարծում եմ, նա ևս չի արգելափակի՝ հաշվի առնելով հետաքրքրվածությունը տարածաշրջանային հաղորդակցման նախագծերի նկատմամբ։ Քանի որ այդ ծրագրերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ հակառակը՝ միայն ի շահ են բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Էմմա Չոբանյան