Ֆելիքս Ցոլակյանը խնդրում է որդուն, որ գնա ծառայի

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ իր որդին՝ Վարդան Ցոլակյանը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով:

«Իմ որդին 2005 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո գիտությունների թեկնածուի դիսերտացիա է պաշտպանել, այդ ժամանակ օրենքն ազատում էր ծառայությունից: Մասնագիտությամբ տնտեսագետ է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ մանրամասնելով, որ դրանից հետո իր որդին մի քանի տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ապա աշխատանքի անցել մասնավոր ընկերությունում:

Ի դեպ, պատգամավորը վստահեցրեց, որ անգամ ցանկանության դեպքում չէր կարող որդու որոշումների վրա ազդեցություն ունենալ: «Հիմա էլ 40 տարեկան է, խնդրում եմ իրեն թող գնա ծառայի»,- կատակելով հավելեց Ֆելիքս Ցոլակյանը:

Հավելենք, որ այսօր խորհրդարանում հենց լրագրողները մոտենում էին պատգամավորներին, վերջիններս հորդորում էին բանակում որդիների ծառայության մասին հարցեր չտալ:  Նշենք, որ  Factor.am-ի «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերտառությամբ հրապարակումից հետո պաշտոնյաները փորձում են պարզաբանել իրենց որդիների՝ բանակում չծառայելու փաստը:

 

Շողիկ Գալստյան