Մունդիալ-2022․ Բրազիլիայի հավաքականը «կախարդական երեկո» պարգևեց երկրպագուներին

Լուրեր

05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
Բոլորը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում պայքարի մեջ մտավ առաջնության հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը․ մրցակիցը Սերբիայի ընտրանին էր։

Խաղի մեկնարկին սերբերը փորձեցին համարձակ ֆուտբոլ խաղալ, և սկզբնական հատվածում դա նրանց մոտ ստացվում էր։ Թեև վտանգավոր պահեր բրազիլացիների դարպասի մոտ սերբերը չէին ստեղծում, սակայն նրանց հաջողվում էր պրեսինգի միջոցով կանխել բրազիլացիների առաջխաղացման փորձերը ու որոշակի ճնշում գործադրել։ Սակայն Բրազիլիան աստիճանաբար նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց։ Բրազիլիան ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր գրոհում ու սպառնում մրցակցի դարպասին։ Առաջին խաղակեսում, սակայն, Բրազիլիան այդպես էլ մինչև վերջ չբացվեց։ Խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, իսկ երկրորդ խաղակեսում սերբերը իրենց մաշկի վրա զգացին Բրազիլիայի հավաքականի ամբողջ հզորությունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն առաջ նետվեցին՝ մրցակի վրա ահռելի ճնշում գործադրելով։ Բրազիլացիները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը ու անընդհատ սպառնում էին նրանց դարպասին։ Սերբիայի հավաքականը երկրորդ խաղակեսում անօգնական տեսք ուներ և միայն պաշտպանվում էր, սակայն նման խաղով, իհարկե, սերբերը չէին կարող խուսափել բաց թողած գնդակից։ Ի վերջո, մի քանի վտանգավոր գրոհից հետո, որոնցից մեկի ժամանակ էլ Սանդրոյի հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, բրազիլացիները կարողացան իրենց տոտալ առավելությունը գոլի վերածել։ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում․ Վինիսիուսի հարվածից հետո գնդակը հետ մղեց սերբերի դարպասապահը, իսկ վրա հասած Ռիշարլիսոնը հանգիստ գրավեց դատարկ դարպասը։

Գոլից հետո Բրազիլիայի հավաքականն ավելի մեծացրեց առավելությունը․ վտանգավոր գրոհները մեկը մյուսի հետևից հաջորդում էին սերբերի դարպասի ուղղությամբ։ 73-րդ րոպեին բրազիլացիների՝ առանց այդ էլ հիասքանչ խաղը իր ֆանտաստիկ գոլով զարդարեց նույն Ռիշարլիսոնը։ Գրոհի ձախ եզրից Վինիսիուսի կատարած փայլուն փոխանցումից հետո Ռիշարլիսոնը ուղղակի հրաշալի մշակեց գնդակը ու կիսաշրջադարձ հարվածով ծնկի բերեց մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին՝ 2-0։

Բրազիլիան երկրորդ գոլից հետո էլ չէր հանգստացել ու անընդհատ մեծ ցանկությամբ գրոհում էր։ Դրվագներից մեկում Կազեմիրոյի հեռվից կատարած գեղեցիկ հարվածից հետո սերբերին ևս մեկ անգամ օգնության եկավ դարպասաձողը, մի քանի անգամ էլ իր թիմին փրկեց Սերբիայի հավաքականի դարպասապահը։ Խաղավերջում Բրազիլիան հանգիստ ավարտին հասցրեց հանդիպումը։ Խաղն ավարտվեց Բրազիլիայի վստահ ու գեղեցիկ հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Բրազիլիայի ու Շվեյցարիայի հավաքականները 3-ական միավորով գլխավորում են G խմբի աղյուսակը։ Կամերունի ու Սերբիայի հավաքականները միավոր չունեն։