Չեխիայի Լիդիցե քաղաքում բացվեց կերպարվեստի 46-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 31-ին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց 46-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Ջուրը՝ ոսկուց առավել» խորագրի ներքո, որն ընտրվել էր Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967թ. ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների: 1973թ. ի վեր ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և դարձել Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր մանկական ցուցահանդեսներից մեկը:

 

Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների: Գլխավոր մրցանակին արժանացավ Սլովենիայի Ռոգաշովցի քաղաքի դպրոցին:

 

Հայաստանի երեխաների այս տարվա պատվոգրերը կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին կրկին արժանացան Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցն ու վերջինիս հինգ սաները՝  9-ամյա Մարիամ Հակոբյանը, 14-ամյա Արեն Ասատրյանը, 11-ամյա Ալիկ Մարգարյանը և 9-ամյա Գեորգի Թորոսյանը: Դպրոցի մեկ այլ սան` 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը, արժանացավ պատվոգրի: Պատվոգրեր կստանան նաև Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցի 15-ամյա սան Շողինե Վարժապետյանը, Երևանի Գասպարյանի անվան արվեստի դպրոցի սաներ 6-ամյա Մանե Ալեքսանյանը, 4-ամյա Գոռ Բոգդանյանը, 5-ամյա Հենրիկ Քթիկյանը և 9-ամյա Վիկտոր Մարտիրոսյանն, ինչպես նաև Երևանի «Լույս աշխարհ» դպրոցի 6-ամյա սան Մերի Հարոյանը: Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին: Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը:

 

Քանի որ 2019թ. լրանում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150 ամյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է, որպեսզի հաջորդ ցուցահանդեսի թեման կրի «Քիմիա» խորագիրը՝ քանզի գիտության այդ ճյուղի հետ մեր կյանքում առնչվում ենք ամենուրեք և ամեն օր։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և պատանիներ: Աշխատանքները պետք է ուղարկվեն փոստով` մինչև 2019թ-ի փետրվարի 15-ը: 2019թ-ի մրցույթին կարող են ներկայացվել գործեր արվեստի տեխնիկայի հետևյալ բնագավառներում. նկարչություն, փորագրություն, լուսանկարչություն, կերամիկա և համակցված տեխնիկա, կարճամետրաժ կամ անիմացիոն ֆիլմեր: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.mdvv-lidice.cz կայքէջից: