Ուկրաինան՝ առանց լույսի և ջրի․ հայ համայնքի ներկայացուցիչը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մթության մեջ կորած քաղաքը․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր լուսանկարներ է հրապարակել հումանիտար աղետի առաջ կանգնած Կիևից։

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զինուժը շարունակում է լայնածավալ հարվածներ հասցնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներին։ Այս ձմեռը, ինչպես նշել է ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալը, կարող է աղետալի լինել երկրի միլիոնավոր քաղաքացիների համար։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ այս պահին երկրում այլևս չկան գործող խոշոր ջերմային կամ հիդրոէլեկտրակայաններ։ Կիևի և այլ քաղաքների միլիոնավոր  բնակիչներ անցած գիշեր մնացել են առանց ջրամատակարարման և էլեկտրամատակարարման։

Անցած գիշեր հրթիռների և մարտական անօդաչու թռչող սարքերի հարվածների նոր ալիք է ուղղվել Ուկրաինայի խոշոր քաղաքներին՝ Կիևին, Օդեսային, Լվովին, Նիկոլաևին, Խարկովին և Զապորոժիեին։ Հարձակումների հետևանքով դեռևս գործող երեք ատոմակայանները՝ Ռիվնեն, Հարավուկրաինական և Խմելնիցկի ԱԷԿ-ները, անջատվել են էլեկտրացանցից։ Մշտական գնդակոծությունների պատճառով եվրոպական ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը դեռ վտանգի տակ է։

Ուկրաինայում հումանիտար ծանր վիճակն անդրադառնում է նաև տեղի հայ համայնքի վրա։ Ուկրաինահայերի հետ կապվելու մեր փորձերը դժվարությամբ պսակվեցին հաջողությամբ երկրում կապի հետ կապված խնդիրների պատճառով։ Factor TV-ին որոշ մանրամասներ պատմեց Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։ Ըստ նրա՝ շրջաններից շատերում ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է, բայց խնդիրը գլոբալ առումով դեռ լուծված չէ։

Ամբողջ Ուկրաինայում տարածքում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել են «Անպարտելիության կետեր», որտեղ բնակիչները կարող են տարաբնույթ աջակցություն ստանալ լիովին անվճար և շուրջօրյա:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն անցած գիշեր ռուսական հարձակումների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։ Վիլնյանսկի ծննդատանը հարվածի հետևանքով էլ նորածին երեխա է մահացել։

Այս համատեքստում Եվրախորհրդարանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնությունն ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու մասին բանաձևը։

«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է ռազմական հանցագործությունները և ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակչության դեմ, որոնք իրականացվել են Ռուսաստանի Դաշնության և նրա կամակատարների կողմից՝ Ուկրաինայում և այլ երկրների տարածքում կործանարար քաղաքական նպատակներին հասնելու նպատակով, և ճանաչում է Ռուսաստանը որպես պետություն, որը հովանավորում է ահաբեկչությունը, և որն օգտագործում է ահաբեկչական ռեսուրսները»,- ասվում է փաստաթղթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան