Շոտլանդացիներին լռեցնել չի լինի, անկախության համար պայքարը կշարունակվի․ Նիկոլա Սթերջեն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության համար պայքարողները խոստացել են չհանձնվել՝ այն բանից հետո, երբ թագավորության Գերագույն դատարանը նրանց արգելել է նոր հանրաքվե անցկացնել առանց Լոնդոնի հավանության, գրում է Euronews-ը:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը 2025 թվականի սկզբին նախատեսված Մեծ Բրիտանիայի ընտրությունները կօգտագործի որպես «վիրտուալ հանրաքվե»:

«Վեսթմինսթերյան կառույցը կարծում է, որ կարող է արգելափակել հանրաքվեն, բայց թույլ տվեք ձեր անունից պարզ ասել, որ վստահ եմ՝ այսօր ոչ մի հաստատություն՝ Վեսթմինսթերյան կամ այլ, երբեք չի լռեցնի շոտլանդացիներին»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել էր, որ Էդինբուրգի խորհրդարանն «իրավունք չունի Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացման օրենսդրական ակտ ընդունել»։

Սա Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորությունից անջատվելու առաջին փորձը չէ։ 2014 թվականին, բրիտանական խորհրդարանի կողմից տրված հրամանից հետո, տեղի ունեցավ անկախության հանրաքվե, սակայն դրա մասնակիցների 55%-ը քվեարկեց Էդինբուրգի և Լոնդոնի միջև միությունը պահպանելու օգտին։

Սակայն հասարակության շրջանում կարծիքները փոխվեցին Brexit-ից հետո, ինչին դեմ էր շոտլանդացիների մեծամասնությունը։

Տաթև Ֆռանգյան