Հայաստանը ՀԱՊԿ-ի գործողությունները Երևանի և Բաքվի միջև իրավիճակի մասով ֆիասկո է համարում, բայց կմնա կառույցում․ Պեսկով

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայկական կողմը Երևանի և Բաքվի միջև հակամարտության հետ կապված ՀԱՊԿ-ի գործողությունները համարում է ֆիասկո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը լրագրող Պավել Զապրուբինի հետ զրույցում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Այո՛, Հայաստանի վարչապետը նեղ ձևաչափով հանդիպմանը ելույթում ասել է, որ հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի հարցում համարել ֆիասկո։ Դա հայկական կողմի դիրքորոշումն է, հայկական կողմի իրավունքը իրավիճակն այդպես գնահատել»,-ասել է Պեսկովը։

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանը մնալու է ՀԱՊԿ-ում՝ չնայած ամենը չէ, որ հաջողվել է համաձայնեցնել։ «Իհարկե, մնում է։ Միջոցառումը, չնայած ողջ բարդությանը, չնայած այն բանին, որ, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի արդիականությունը, ՀԱՊԿ-ի պահանջվածությունն ու կենսունակությունը»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն այս տարի կարևոր դերակատարում է ունեցել Ղազախստանում իրավիճակի հանգուցալուծման հարցում։ Պեսկովը նշել է, որ բանակցություններում ՀԱՊԿ երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճակատագիրը։

«Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական, ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշակի նրբերանգներ»,- ասել է նա ՝ ընդգծելով, որ «այդ թեման օրակարգում է»։

Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան շարունակում է իր միջնորդական դերակատարումը և որ ՀԱՊԿ-ը ևս պահանջված է տվյալ իրավիճակում։

«Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ: Սա է հիմնական խնդիրը: Եվ մենք բոլորս պետք է բոլոր ջանքերը գործադրենք, առանց միմյանց հետ մրցելու, որպեսզի այս խնդիրը կատարվի, օգնել  երկու երկրներին ստորագրել խաղաղության պայմանագիր»,-ասել է նա։ Պեսկովը նաև հայտարարել է, որ պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետ չկա։

Էմմա Չոբանյան