ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նոր բարձունքում. Եվրոպական միության զեկույցը

Լուրեր

18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
Բոլորը

2015 թվականի հունվարից ԵՄՀայաստան հարաբերություններում արձանագրվել է զգալի զարգացացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին նպաստել են այդ հաջողությանը, նշվում է Եվրոպական միության նոր  զեկույցում:

 

Զեկույցը թողարկվել է այսօր՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի 2018 թվականի հունիսի 21-ին կայանալիք անդրանիկ նիստին ընդառաջ և ներկայացնում է վերլուծություն Հայաստանում, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին երկու եւ կես տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

 

«Մենք վկա եղանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների և հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի: Մեծ  ջանք և   վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով  թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ընդլայնելով  առեւտրի և ներդրումների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները: Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք Համաձայնագիրը և մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների», նշեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

 

«Նոր Համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաև հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու Տրանս Եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դրանձնելու առնչությամբ: Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում  առաջնորդները հավանություն տվեցին «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթին, որը համալրում է մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները», նշեց Եվրոպական հարևանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

 

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետև՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11-ին, և 2018 թվականի հունիսի 1-ից  Համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ: Բացի այդ, «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները», որը ստորագրվել է 2018 թ. փետրվարին, սահմանում է առանցքային ոլորտներում ապագա երկկողմ և ֆինանսական համագործակցության ուղենիշը՝ ձևավորված 2018թ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացում հաստատված գերակայություններին համահունչ:

 

2018 թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաեւ նպաստում են դիմակայուն եւ բարեկեցիկ սոցիալ-տնտեսական համակարգին:

 

Զեկույցում առանձնացվում են նշանակալի զարգացումներ, որոնց շարքում են  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թ.-ի դեկտեմբերին Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից: Եվրոպական միությունը կարծում է, որ նոր օրենքը կարեւոր քայլ է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

 

Միակցվածության ոլորտում, 2017 թ. նոյեմբերին նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջեւ միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այն նախատեսում դեպի Հայաստան ուղևորափոխադրումների ծավալի զգալի աճ, միաժամանակ ապահովելով անվտանգության, բնապահպանական եւ սոցիալական չափանիշների կատարելագործում: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթուղթ, որը սահմանում է Տրանս-եվրոպական տրանսպորտային հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը:

 

Կրթության ոլորտում՝ Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի գործընթացին: Հայկական բուհերի ուսումնական ծրագրերն արդիականացվել են` շարժ կատարելով դեպի էլ ավելի համապատասխանեցում աշխատաշուկայի կարիքներին: Մինչեւ 2017 թ. ավարտը ԵՄ-Հայաստան կրթական փոխանակման եւ շարժունակության ծրագրերում  ընդգրկվել է 1800 ուսանող եւ համալսարանների դասախոս:

 

2016թ. Հայաստանը դարձել է Եվրամիության հետազոտությունների եւ նորարարության Հորիզոն 2020 ծրագրի ասոցացված երկիր, որը երկրի գիտահետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների առջև բացում է նոր հեռանկարներ՝ ընդլայնելու գիտական գիտելիքների  փոխակերպումը առեւտրային հնարավորություններով: 2016 թվականի նոյեմբերին մեկնարկած EU4 Innovation նախաձեռնությունը նպատակ ունի խթանել նորարարությունը Արեւելյան գործընկերության ողջ երկայնքով: Երեւանում կստեղծվի EU4Innovation նորարարական կենտրոն, որի նպատակն է խթանել գիտական կրթությունը եւ բուհերի եւ բիզնեսների միջեւ առկա կապերի սերտացումը:

 

2014 թվականից ի վեր Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է 120 մլն եվրո ֆինանսական աջակցություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, պետական կառավարման և կրթության ոլորտներին: Բացի այդ Հայաստանը օգտվել է մեկից ավելի երկրների ֆինանսավորման  ծրագրերից: Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի ներքո ԵՄ աջակցություն է տրամադրվել տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ու էներգախնայողության ուղղությամբ, իսկ հետագայում, ԵՄ աջակցությունը նպատակաուղղվելու է  դատաիրավական բարեփոխումների, ֆինանսների մատչելիության և տնտեսական զարգացման, միակցվածության, կրթության եւ շարժունակության ոլորտներում քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ապահովմանը: Կիզակետում կշարունակի պահպանվել աջակցությունը քաղհասարակությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության խորացմանը եւ քաղաքացիական մասնակցության հզորազմանը, ինչպես նաև տնտեսական զարգացման ուղղությամբ:

 

Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում. 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված Հռչակագիրը վերահաստատում է Եվրոպական միության և վեց գործընկեր երկրների հանձնառության հստակ շարունակական բնույթը: Գագաթնաժողովը հավանություն տվեց 2020 թվականի 20 արդյունքներին, որոնք օգնեցին  համագործակցությունն ուղղել շոշափելի, ինչպես նաև ժողովրդի համար օգուտներ ապահովող արդյունքների ձեռքբերմանը` Արեւելյան գործընկերության վերանայված բազմակողմ կառուցվածքին համահունչ:

ԵՄ-ն շարունակել է լիարժեք աջակցությունը  Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության և խաղաղության հաստատմանն ու  հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: