44-օրյա պատերազմին առնչություն ունեցող ադրբեջանցի միլիարդատիրոջը Բաքուն մեղադրում է ՌԴ-ի համար Ադրբեջանի դեմ լրտեսության մե՞ջ

Լուրեր

21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
21.04.2026 | 13:58
Եթե գումար չծախսենք իրավակարգերի համար, ձեր դղյակը նենց կթալանեն, որ խաբար չեք լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:49
Թեհրանը կոչ է անում ազատ արձակել ԱՄՆ-ի կողմից առգրավված բեռնատար նավն ու դրա անձնակազմին
21.04.2026 | 13:40
Սարիկ Մինասյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու դեպքով վարույթ չի նախաձեռնվել
21.04.2026 | 13:36
Մոդրիչը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
21.04.2026 | 13:32
Ավտոբուսի վեճերը կապ չունեն քաղաքապետի խոսքի հետ․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:24
Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին
21.04.2026 | 13:21
Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:13
Թրամփը հայտարարել է, որ Իրանից ուրանի դուրսբերումը «երկար և դժվար գործընթաց կլինի»
21.04.2026 | 13:05
Արման Ծառուկյանը մտադիր է ինքնաթիռ գնել
21.04.2026 | 12:56
Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս
Բոլորը

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի շուրջ բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Factor TV-ն արդեն ներկայացրել է, որ օրերս Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն էր տարածել ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի տանն ու օբյեկտներում խուզարկությունների մասին, որից հետո ադրբեջանական լրատվակաները սկսեցին գրել, որ խուզարկությունները կարող են կապված լինել Ադրբեջանի ԶՈՒ գնդապետ Բաբեկ Սամիդլիի սկանդալային ձայնագրության հետ, որում նա խոսում է բանակում կոռուպցիոն գործարքների մասին։

Հիմա էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրականում Պետական անվտանգության ծառայությունը գործողության ընթացքում ձերբակալել է Ահմեդովին։ Նա ցուցմունք է տվել ՊԱԾ քննչական վարչությունում։ Նշվում է, որ հարցաքննությունը տևել է 10 ժամ։ Միլիարդատիրոջից գրավոր պարտավորություն է ստացվել Ադրբեջանը չլքելու մասին։

Նշվում է, որ խուզարկություններ են կատարվել միլիարդատիրոջ բոլոր բնակելի և կոմերցիոն օբյեկտներում՝ Բաքվում, Գյոյչայի և Իսմայիլի շրջաններում։

Հաղորդվում է, որ ՊԱԾ-ը Ահմեդովին կասկածում է լրտեսության մեջ։ Ենթադրվում է, որ նա Ադրբեջանի դեմ հավաքած տեղեկատվությունը փոխանցել է արտասահման։ Աղբյուրները գրում են, որ այս տարիների ընթացքում Ահմեդովը փողի հաշվին ստեղծել է տեղեկատվական լայն ցանց։ Այդ ցուցակում ընդգրկված են հայտնի մարդիկ, արվեստագետներ, մտավորականներ և լրատվամիջոցների ղեկավարներ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք Ահմեդովին են փոխանցել բարձրաստիճան սպաներից ստացած տեղեկությունները Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքի մասին։ Նա էլ իր հերթին հավաքված ձայնագրություններն ու տեսանյութերը փոխանցել է Ռուսաստանին։

Պնդում կա, որ հատուկ ծառայություններն արդեն ունեն այդ մարդկանց ցուցակը, և նույնիսկ խոսվում է, որ այդ անձանց անունները հրապարակվելու են։

Աղբյուները նաև պնդում են, որ ԶՈՒ գնդապետ Բաբեկ Սամիդլիի սկանդալային ձայնագրությունը հենց Ահմեդովի ձեռքի գործն է։ Ի դեպ, Սամիդլին 44-օրյա պատերազմի մասնակից է, մահացել է հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 23-ին Արցախի գրավյալ Մատաղիսում ականի պայթյունից։ Ահմեդովը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնություն է ցուցաբերել բանակին Առաջին բանակային կորպուսի ուղղությամբ։ Ե՛վ Ահմեդովը, և՛ Բաբեկ Սամիդլին Գյոյչայից են, նրանք բարեկամական հարաբերություններ են ունեցել։

Օրերս նաև համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում Ահմեդովն ու Սամիդլին գտնվում են Մատաղիսում, ամենայն հավանականությամբ, պատերազմից հետո։ Կոնկրետ ի՞նչ դերակատարում է ունեցել Ահմեդովը 44-օրյա պատերազմում, բաց աղբյուրներում տեղեկություներ չկան։

Ահմեդովը, մեկնաբանելով իր շուրջ ծավալվող խոսակցությունները, հայտարարել է, որ դրանք իրականությանը չեն համապաստախանում, և որ իրեն չեն ձերբակալել։ Ի դեպ, նա չի հերքել, որ եղել է ՊԱԾ քննչական մարմնում, սակայն հերքել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները։

«Լրատվամիջոցներում անհեթեթ պնդումներ կան, որ ինձ բերման են ենթարկել Պետական ​​անվտանգության ծառայություն, իմ տները խուզարկվում են, ինքս էլ մեղադրվում եմ լրտեսության մեջ»,- ասել է գործարարը։

Ի դեպ, Ահմեդովի խոսնակն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ խուզարկություն կատարվել է, սակայն միայն նրա տանը։

Հավելենք, որ Ահմեդովն Ադրբեջանում մի շարք ձեռնարկությունների սեփանականատեր է, Գյոյչայի շրջանում նռան հյութի արտադրության խոշոր գործարան ունի։ Նա Forbes-ի 2022 թվականի ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար կարողությամբ, հայտնվել է նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի հետ։

Էմմա Չոբանյան