Գումար հավաքելու համար Երևանի Աբեղյանի անվան դպրոցի կազմակերպիչն ազատվել է աշխատանքից, տնօրենը՝ խիստ նկատողություն ստացել

Լուրեր

04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։ Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից։

«Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը:

Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:

Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»»,- ասվում է հաղորդագրությունում: