ՌԴ հարվածներն Ուկրաինայի էներգետիկ համակարգին վտանգում են միլիոնավոր ուկրաինացիների կյանքը․ ԱՀԿ

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու Ռուսաստանի փորձերը այս ձմռանը վտանգի տակ կդնեն միլիոնավոր ուկրաինացիների կյանքը, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Անրի Կլյուգեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կեսը վնասվել կամ ավերվել է։ Սա արդեն ազդում է առողջապահության համակարգի և մարդկանց առողջության վրա։ Պարզ ասած՝  այս ձմեռ մարդիկ կկանգնեն գոյատևման խնդրի առաջ»,- ասել է Կլյուգեն Կիևում կայացած ճեպազրույցում։

ԱՀԿ-ի գնահատականների համաձայն՝ առաջիկա ձմռանը ևս երկու-երեք միլիոն ուկրաինացիներ կարող են լքել իրենց տները «ջերմություն և անվտանգություն փնտրելու համար»: Երկրի բնակիչները ջեռուցման և լույսի բացակայության պայմաններում սովորականից ավելի շատ են բախվում շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսի հետ։

Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ հարյուրավոր հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ արդեն իսկ չեն կարողանում նորմալ աշխատել էլեկտրաէներգիայի և ջրի պակասի հետևանքով։ Ծննդատներին անհրաժեշտ են ինկուբատորներ, արյան բանկերին՝ սառնարաններ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին՝ օդափոխիչներ, որոնք բոլորն էլ էներգիա են պահանջում:

ԱՀԿ-ն անհանգստացած է նաև Դոնեցկում ՄԻԱՎ 17000 վարակակիրների ճակատագրով, որոնք շուտով կարող են բախվել հակառետրովիրուսային դեղամիջոցների պակասին: Դոնեցկի շրջանի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, և Կլյուգեն կոչ է արել մարդասիրական բժշկական միջանցք ստեղծել բոլոր նոր օկուպացված ու ազատագրված տարածքներում: Աճող մտահոգություն կա նաև կորոնավիրուսային վարակով հիվանդացածների թվի աճի վերաբերյալ։

Օրերս Ուկրաինայում ձյուն է տեղացել, ջերմաստիճանը իջել է զրոյից,իսկ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -20 աստիճան և ցածր:

Զապորոժիեի ԱԷԿ-ը, որն արտադրում էր Ուկրաինայում էլեկտրաէներգիայի ավելի քան 25%-ը, այժմ գործնականում չի շահագործվում։ Անցած շաբաթվա վերջին այն կրկին թիրախավորվել էր։