Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում կրկին պայթյուններ են որոտացել

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Նոյեմբերի 19-ի երեկոյան և նոյեմբերի 20-ի առավոտյան Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուններ են հնչել, ինչի հետևանքով վնասվել են ԶԱԷԿ-ի որոշ շենքեր, համակարգեր և սարքավորումներ: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի Միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ պայթյունները տեղի են ունեցել Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրից Ուկրաինայի Զինված ուժերի կողմից կայանի գնդակոծման հետևանքով։

«Նոյեմբերի 19-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին 11 խոշոր տրամաչափի հրետանային արկ է արձակել ատոմակայանի տարածքի ուղղությամբ։ Նոյեմբերի 20-ի առավոտյան էլ ուկրաինական զորքերը երկու անգամ գնդակոծել են ատոմակայանի տարածքը»,- ասել է Կոնաշենկովը։

Ուկրաինական «Էներգոատոմն» իր հերթին հայտնել է, որ կայանը գնդակոծվել է ռուսական զորքերի կողմից։ Ընկերության տվյալներով՝ վնասված ԶԱԷԿ-ի սարքավորումների բնույթն ու ցանկը ցույց են տալիս, որ ռուսները նպատակաուղղված հարվածներով անջատել են ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ էր 5-րդ և 6-րդ էներգաբլոկները գործարկելու և Ուկրաինայի կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու համար։

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի, որի դիտորդները գտնվում են կայանում, վնասը միջուկային անվտանգության համար դեռևս կրիտիկական չէ:

«Մեր թիմից երեկ և այսօր առավոտյան ստացած լուրերը չափազանց անհանգստացնող են: Այս խոշոր ատոմակայանի վայրում պայթյուններ են տեղի ունեցել, ինչը լիովին անընդունելի է։ Ով էլ կանգնած լինի սրա հետևում, պետք է անհապաղ կանգ առնի։ Ինչպես ես բազմիցս ասել եմ՝ դուք կրակի հետ եք խաղում»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Տաթև Ֆռանգյան