Ինչ զենք և զինամթերք է ԱՄՆ-ը մատակարարել Ուկրաինային․ Պետդեպը տվյալներ է հրապարակել

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն այս տարվա փետրվարի վերջից Ուկրաինային մատակարարել է ավելի քան 88 հազար տոննա զենք և ռազմական տեխնիկա՝ ընդհանուր 21,5 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-Ուկրաինան՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած տվյալները։

Մասնավորապես, Ուկրաինան ստացել է 236 միավոր հրետանային համակարգ՝ 142 քարշակվող 155 մմ տրամաչափի M777A2 հաուբից և 36 105 մմ տրամաչափի հաուբից։ Մատակարարվել է նաև 38 HIMARS բազմակի հրթիռային կայանք և 20 120 մմ ականանետ։

Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերը ստացել են ավելի քան 1 միլիոն հրետանային արկ, 108,5 հազար շարժական հրթիռային համակարգ՝ զրահապատ թիրախների դեմ պայքարի համար, 1,4 հազար շարժական զենիթահրթիռային համակարգ, 15 ուղղաթիռ, 46 ռադար, 10,2 հազար գնդացիր և ատրճանակ, ավելի քան 70 միլիոն փամփուշտ ավտոմատների ու հրացանների համար և 26 պարեկային նավ:

Զենքի առաքման համար ծանր տրանսպորտային ինքնաթիռները՝ ինչպես ռազմական, այնպես էլ Պենտագոնի կողմից վարձակալված, կատարել են 878 թռիչք դեպի Եվրոպա: Ներգրավվել են նաև 48 նավ և 4000 կցասայլեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Այն ներառում է Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր, հակաօդային պաշտպանության հրթիռներ, հրետանային արկեր և բազմաթիվ այլ սարքավորումներ։

Տաթև Ֆռանգյան