Սիրիայի հյուսիսից 5 հրթիռ է արձակվել Թուրքիայի հարավի ուղղությամբ․ հրթիռակոծությունը մի քանի մարդու կյանք է խլել

Լուրեր

17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
Բոլորը

Թուրքիայի հարավային Գազիանթեփի շրջանը հրթիռակոծության է ենթարկվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Սիրիայից սահմանային Քարքամիշ բնակավայրն է հրթիռակոծվել, արձակվել է 5 հրթիռ։ Ըստ թուրքական կողմի՝ դրանք արձակվել են PKK/YPG-ի կողմից։

Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ զոհվել է 2 մարդ, 6 վիրավոր կա։

«Ահաբեկչական կազմակերպության կողմից Եփրատի արևելքից հինգ հրթիռ է արձակվել Քարքամիշ շրջանի կենտրոնի ուղղությամբ։ Քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեր 2 համաքաղաքացի, վիրավորվել է 6 քաղաքացի, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել լիցեի, երկու բնակելի տան մոտ, հարված է հասցվել նաև անցակետից ոչ հեռու կայանված բեռնատարին։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի իշխանությունները Սիրիայի և Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն էին իրականացրել, իբր,«քուրդ ահաբեկիչների» դեմ։ Հարվածներ էին հասցվել նաև քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր։

Էմմա Չոբանյան