Հայկական պատվիրակությունը հասել է ՆԱՏՕ, բայց չի խոսել ռուս-թուրքական ռազմական համագործակցության և С 400-ի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցած հայկական պատվիրակություն ճեպազրույցը։

Պատվիրակության ղեկավար,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ վեհաժողովի ընթացքում կարևորվել է Հայաստանի կամրջող դերը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև շեշտվել է, որ Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի համար մնալ վստահելի գործընկեր։

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, և պատգամավորները կարողացել են ներկայացնել իրենց տեսակետները և՛ ներքաղաքական, և՛ անվտանգային հարցերի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք այս համաժողովի ընթացքում քննարկվել է ռուս-թուրքական ռազմական համագործակցության հարցը՝ մասնավորապես Թուրքիայի կողմից ռուսական С 400-ների գնումը, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ թեև այս նստաշրջանի օրակարգում ընդգրված չէր այդ հարցը, սակայն ՆԱՏՕ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հետ կապված երկկողմ հանդիպումների ժամանակ այն  բարձրաձայնվել է․ «Նախորդ տարի խորհրդարանական վերաժողովի տարբեր պատվիրակներ իրենց խորը մտահոգություններն են հայտնել С 400 համակարգերի ձեռբքերման վերաբերյալ և տպավորությունն այնպիսինն էր, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն ողջունում Թուրքիայի կողմից С 400 համակարգերի գնումը»։ 

Դիտարկմանն՝ իսկ ինչու այդ հարցը իրենք չեն բարձրացրել, պատգամավորը նշեց, որ իրենք խոսել են միայն օրակարգից բխող հարցերի վերաբերյալ։ «Նպատակահարմար չենք համարում բարձրացնել մի խնդիր, որը չի ունենալու համարժեք ընկալում խորհրդարանական վերաժողովում։ Ի դեպ, ասեմ՝ եթե նախորդ անգամները ադրբեջանական պատվիրակությունն անընդհատ խոչընդոտում էր հայկական պատվիրակության աշխատանքները և բարձրացնում էր հարցեր, որոնք կապ չունեին համաժողովի օրակարգի հետ, ապա այս տարի ադրբեջանական պատվիրակները որևէ մասնակցություն չեն ունեցել համաժողովի աշխատանքներին»,-ասաց Կորյուն Նահապետյանը՝ հույս հայտնելով, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցության հարցը, հավանաբար, քննարկվի ՆԱՏՕ-ի տարեկան նստաշրջանի ընթացքում։