Ալիևն ու Միշուստինը Բաքվում քննարկել են երկկողմ հարաբերությունները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը  նախօրեին Բաքու էր ժամանել մասնակցելու ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին։ Ալիևն ու Միշուստինը նախ հանդիպել են առանձին, ապա  երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճի առնչությամբ։ «Իհարկե, մենք շատ գոհ ենք, որ փոխադարձ առևտրի ծավալը հասնում է մինչհամաճարակային մակարդակին, և ես վստահ եմ, որ դինամիկան կշարունակվի»,-ասել է Ալիևը։ Նա նշել է, որ բեռնափոխադրումները ևս լավ դինամիկա են ցույց տալիս։

«Ինչ վերաբերում է տարանցիկ երթևեկությանը, ապա մենք ռեկորդային ցուցանիշի ենք հասնում»,- ասել է նա՝վստահեցնելով, որ այս ոլորտում համագործակցությունը կավելանա ինչպես երկկողմանի, այնպես էլ հարևան երկրների ներգրավմամբ։ «Տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին «Հյուսիս-Հարավ»-ի ներուժի ամրապնդումը կբխի բոլոր երկրների շահերից և լրացուցիչ հեռանկարներ կբացի»,- ասել է Ալիևը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ երկու երկրների նախագահները «նոր դինամիկա են հաղորդել հարաբերություններին»։

Հիշեցնենք, որ նա նախօրեին հեռախոսազրույց էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել էին համագործակցության հարցերը առևտրատնտեսական ու էներգետիկ ոլորտներում։

Էմմա Չոբանյան