Գազայի հատվածում՝ փախստականների ճամբարում, հրդեհն ավելի քան 20 մարդու կյանք է խլել

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Գազայի հատվածում փախստականների ճամբարի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա։ Այս մասին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի տնօրենին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գազայի իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Ջաբալիյա փախստականների ճամբարում գտնվող տան վերջին հարկում, այնուհետև կրակը տարածվել է շենքի մնացած հատվածում։ Ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ տանը, հավանաբար, մեծ քանակությամբ վառելիք է եղել, որը Գազայի հատվածի բնակիչները կուտակում են ձմռան համար։

Միջադեպի ստույգ պատճառը պետք է պարզի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Ականատեսների վկայությամբ՝ տանն ապրող ընտանիքը նշել է արտերկրից ազգականի վերադարձը։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Twitter-ում ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ։ Իսրայելն օգնություն է առաջարկել վիրավորներին տարհանելու և միջադեպի հետ կապված այլ հարցերում։ Ցավակցություններ ու օգնության առաջարկներ են ստացվել նաև Հորդանանից և Եգիպտոսից։

Տաթև Ֆռանգյան