«Սեքյուրիթի Դրիմ»-ը Կառավարության դեմ հայց է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան

Լուրեր

26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
Բոլորը

ՀՀ-ում արագաչափերը և ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին:

Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև 2017թ. փետրվարի 15-ին հինգ տարի ժամկետով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով վերջինիս հանձնվել էր պետական որոշակի գույք՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության վերահսկողության իրականացման համար նախատեսված համակարգերը կառավարելու, շահագործելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով: Այսինքն, այն գրեթե նույն գործառույթներն ուներ, ինչ նորաստեղծ ՊՈԱԿ-ը:

Նշենք՝ Կառավարության 14.07.2022թ. որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել: Գործունեության նպատակը Հայաստանի ամբողջ տարածքում տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումն է:

ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2022 թ. փետրվարի 15-ին, դրանից հետո կողմերից որևէ մեկը պայմանագիրը դադարեցնելու մասին գրավոր դիմում չի ներկայացրել մյուս կողմին: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն համարում է, որ նման պայմաններում պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններում: Ընկերության կարծիքով, «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու որոշմամբ խախտվում են նշված պայմանագրից բխող իր իրավունքները:

Վարչական դատարանը, սակայն, որոշում է կայացրել մերժել դիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, թե Կառավարության նշված որոշումը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

«Եթե «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կարծում է, որ Կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունները, անկախ դրանց վիճակից և բովանդակությունից, առնչություն չունեն վիճարկվող որոշման հետ և չեն դարձնում այն ՍՊԸ-ի իրավունքներին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: Վիճարկվող որոշումն ուղղված չէ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այն պետական կառավարման համակարգը սպասարկելու նպատակով ստեղծում է պետական կազմակերպություն: Այս ակտի միակ հասցեատերը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, այն չի առնչվում հայցվորի իրավունքներին»,- նշվում է դատարանի որոշման մեջ:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն վարչական դատարանի՝ դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան:

Ռոզա Վարդանյան