ՌԴ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը դարձել է ռազմավարական և դաշնակցային. Միշուստինի հայտարարությունը Բաքվում

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ  որ Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը վերջին շրջանում դարձել է իսկապես ռազմավարական և դաշնակցային, գրում են ադրբեջանական լրատվականները։ Ելույթ ունենալով Բաքվում ռուս-ադրբեջանական  միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստում՝ նա կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը հումանիտար ոլորտում՝ միաժամանակ պահպանելով միասնական լեզվական տարածքը։

«Վերջին տարիներին բարեկամության և գործընկերության կապերն էլ ավելի են ամրապնդվել: Համագործակցությունը ձեռք է բերել իսկապես ռազմավարական և դաշնակցային բնույթ», – ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Նա նշել է, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ-ի 10 ամիսների ընթացքում հասել է 3 մլրդ դոլարի։ Ըստ Միշուստինի Մոսկվան ու Բաքուն պետք է փնտրեն նոր ձևաչափեր ՝ ելնելով արտաքին բարդ պայմաններից, որոնցում ստիպված են աշխատել։

«Վերջին տարիներին մենք կարողացել ենք առաջ շարժվել համագործակցության բոլոր ուղղություններով։ Սակայն արտաքին պայմանները, որում գործում են մեր երկրներն այսօր, ինչպես նաև համաշխարհային շուկաներում իրերի վիճակը, շարունակում են մնալ շատ բարդ։ Այդ թվում Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված ոչ բարեկամական քայլերի պատճառով»,- ասել է Միշուստինը։

Հավելենք, որ նախօրերին Բաքվում մեկնարկել է  ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը, որին մասնակցել  են երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը։ Երկու երկրների վարչապետները նաև հանդիպում են անցկացրել, որի ընթացքում Միշուստինը հատկապես կարևորել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային ենթակառուցվածքների ստեղծումը։ Այս պահին էլ ընթանում է ՌԴ վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էմմա Չոբանյան