«Քարը երեխեքիս գլխին էր ընկնում»․ ամեն վայրկյան փլուզման վտանգ Լենուղիում արդեն 20 տարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքերում ընտանիքներն ապրում են ահը սրտում. ամեն հաջորդ վայրկյանն այստեղի բնակիչների համար կարող է վերջինը լինել։ Փլուզման վտանգն այս երկու շենքերի 22 ընտանիքների գլխին կախված է բառի ամենաուղիղ իմաստով։

20-ից ավելի երեխաներ են ապրում շենքերում․ բոլորն էլ գիտեն՝ տանը խաղալն արգելված է, արագ քայլել, առավել ևս՝ վազել չի կարելի։ Շենքի հիմքը թուլացած է, պատերը՝ ճաքած, առաստաղը՝ խարխլված։

Բնակիչներից ամեն մեկը շտապում է Factor TV-ի նկարահանող խմբին իր բնակարանի վիճակը ցույց տալ։ Տարբերությունը, սակայն, մեծ չէ․ մեկի տան վիճակը վատ է, մյուսինը՝ ավելի վատ։ Բոլորն էլ այստեղ բնակվում են արդեն 20 տարուց ավելի։

Վթարային 3 շենքերից մեկի ութ բնակիչներին դեռ 2015 թվականին են փոխհատուցում տվել, նրանք արդեն հեռացել են։ Եռամսյակային կտրվածքով նաև մյուսներին պետք է տրվեր փոխհատուցում, որովհետև շենքերը 4-րդ կարգի վթարային են ճանաչված, բայց արդեն 7 տարի է՝ ապրում են այդ սպասումով։

Կատու գրեթե բոլորի տանն է ապրում․ սա անհրաժեշտություն է, շենքում առնետներ ու տարբեր միջատներ են վխտում։ Չկան կոմունալ տարրական հարմարություններ։

Ասում են՝ մեր բախտը բերել է, որ անձրևային եղանակին չենք եկել։ Անձրևից ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հարկի բնակիչները պաշտպանված չեն։ Ասում են՝ տպավորություն է, թե բաց երկնքի տակ են ապրում։

Պատմում են՝ այն ժամանակ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր, որ բնակիչների փոխհատուցման ու տարհանման հարցը կլուծվի։ Հիմա Մաթևոսյանը փոխվարչապետ է, բայց, ասում են, միայն խոստումներ են լսում ու սպասում։ Մտադիր էին այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել, բայց զանգահարել ասել են՝ մի եկեք, մեկ օր էլ սպասեք, հարցին լուծում կտրվի։ Բնակիչները տարիների սպասումից հետո համաձայնել են մեկ օր էլ սպասել, մնում է միայն, որ սովորական քայլերից դղրդացող այս պատուհաններն ու պատերն էլ այդքանը հասկանան ու սպասեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան