Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին, Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու անչափահասների արդարադատության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖԻ գործունեությունը և նախանշել Դատախազության հետ արդյունավետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է ոլորտային համընդհանուր բարեփոխումների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել բոլոր շահագրգիռ սուբյեկտների և մասնագետների մասնակցությամբ համատեղ միջոցառումների իրականացման, մարզերի դատախազների համար տեղերում դասընթացների կազմակերպման, իրավական ակտերի փորձաքննության, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության բնագավառում հնարավոր համագործակցությանը: Ընդգծվել է դատախազների մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման ծրագրերում անչափահասների արդարադատության վերաբերյալ դասընթացների և ժամանակակից մեթոդաբանությամբ դրանց դասավանդման կարևորությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի  հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ողջունել է իրավական ոլորտում իրականացվող և սպասվող բարեփոխումներն ու պատրաստակամություն է հայտնել Դատախազության հետ սկսել առավել առարկայական համագործակցություն՝ վերոնշյալ ուղղություններով:

Կողմերը պայմանավորվել են մեկնարկել ընթացիկ ակտիվ համագործակություն և քննարկվող ծրագրերի արդյունավետ իրականացում՝ ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների արդյունավետ արդարադատությունը: