ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

2022 թվականի նոյեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ տեղեկացնում են ՍԴ-ից։

«Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում են, և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի հետ համագործակցությունը, ինչը լավագույնս բնութագրում է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:

Սահմանադրական դատարանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և անհապաղ արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ս.թ. սեպտեմբերի 13-14-ը սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հարցում՝ շեշտելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:

Շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի նախագահին բարձր գնահատականի ու ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը նաև դատաիրավական ոլորտում: Այս առումով դեսպան Լույոն ողջունել է Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ զարգացնելու կապերը Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի և Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների օրակարգը և իրավունքի գերակայության ոլորտում համագործության հեռանկարները: Հյուրերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը: Դեսպան Լույոն հայտնել է ֆրանսիական կողմի լիարժեք աջակցությունը Բարձր դատարանի նախաձեռնած բարեփոխումներին և հաստատել է ֆրանսիական կողմի հանձնառությունը՝ աջակցելու դրանց անխափան ընթացքին: