Ժամանակն է քննարկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ-ի միավորման հարցը. Դումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ժամանակն է քննարկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ-ի միավորման հարցը»,- այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մտահոգությանն այդ խնդրի առնչությամբ։

«Գիտեք, որ քննարկում ենք բուհերի միավորման, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի՝ ըստ անհրաժեշտության միավորման հարցը։

Ինչ վերաբերում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտին, այն մեր կարևորագույն ինստիտուտներից է, այնտեղ կա պրոֆեսիոնալ կոլեկտիվ, նրանց գործունեությունն արդյունավետ է, իրականացնում են պեղումներ, լուրջ գիտահետազոտական աշխատանքներ, տպագրվում են օտարալեզու, ճանաչված պարբերականներում։

Հետաքրքիր գաղափար կա․ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գտնվում է Չարենցի փողոցում, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դիմաց, և նրանց գտածոները կենսաբանական հետազոտությունների են ենթարկվում այդ ֆակուլտետում, կոլեկտիվը սերտ կապեր ունի ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ․․․ Կարծում եմ ժամանակն է քննարկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ԵՊՀ-ի հետ միավորման, համատեղ գործունեության հնարավորություն ընձեռելեու հարցը, և ԵՊՀ-ն ու նրա հարակից տարածքը պահպանել»,- նշեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։